Տղամարդը մթերքների գնումների է գնացել եւ անսպասելիորեն միլիոնատեր է դարձել
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Գրեյամ քաղաքի բնակիչը վիճակախաղում միլիոնանոց ջեքփքոթի տերն է դարձել մթերքների գնումների գնալու շնորհիվ, հայտնում է UPI տեղեկատվական պորտալը:
Սթիվեն Հաուելը հայտնել է, որ մտել է տեղի պարենային խանութ՝ ընտանիքի համար ըմպելիքներ եւ թեթեւ ուտեստ գնելու: Նա միաժամանակ ձեռք է բերել վիճակախաղի մի քանի 10-դոլարանոց տոմսեր: Տուն վերադառնալով՝ տղամարդը ստուգել է տոմսերը եւ հայտնաբերել, որ դրանցից մեկի՝ Red Hot Millions-ի շնորհիվ անսպասելիորեն միլիոնատեր է դարձել:
Շահած գումարը կազմում էր միլիոն դոլար: Հաուելը հիշում է, թե ինչպես է անմիջապես վազել հարեւան սենյակ, որ ուրախ լուրը հայտնի մորը: «Ես նրան մեկնեցի տոմսը,- ասում է նա: - Իսկ նա բղավեց. «Դու միլիոն դոլա՞ր ես շահել»»:
Հաուելը անմիջապես ընտանիքի հետ նշել է շահումը: Նա նախատեսում է շահած գումարով նաեւ իր համար նոր մեքենա գնել: