Խոշոր հրդեհ Սարի թաղում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 19-ին, ժամը 22:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22 տան մոտակայքում գտնվող երկհարկանի տանը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ եւ հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպմանբաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի թաղ թաղամասի 3-րդ փողոցի թիվ 22/1 երկհարկանի տան երկրորդ հարկում՝ հյուրասենյակում (մոտ 15 քմ)։
Հրդեհը մարվել է ժամը 23։04-ին։ Այրվել են բազմոց եւ մեկ պահարան՝ մասամբ։