ԵՏՄ առաջնորդները մինչեւ 2025 թվականը ինտեգրացիայի զարգացման ռազմավարությունն ուղարկեցին լրամշակման
Եվասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների առաջնորդները ընդհանուր առմամբ հավանություն տվեցին մինչեւ 2025 թվականը ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին, բայց այն ուղարկեցին լրամշակման: Համապատասխան որոշումն ընդունվել է երեքշաբթի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որն ընթանում է տեսակոնֆերանսի ռեժիմում, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ ռազմավարությունը լրամշակվելու է հաշվի առնելով կողմերի մի շարք առաջարկներ:
ԵՏՄ երկրները լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացնելու Կուբայի հետ՝ նախքան նրան միավորումում դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել հոկտեմբեր-նոյեմբերին Մինսկում առերես ձեւաչափով: