Դանիայում բացվել են սրճարանները, փաբերն ու ռեստորանները
Դանիայում բացվել են սրճարանները, փաբերն ու ռեստորանները, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով եվրոպական ԶԼՄ-ներին:
Այդ հաստատությունների սեփականատերերին թույլ են տվել աշխատել պայմանով, որ այցելուները կտեղավորվեն միմյանցից առնվազն 1 մ հեռավորության վրա:
Բացի այդ, Դանիայում պարտադիր չէ դիմակ կրելը:
Ավելի վաղ երկրում բացվել են մանկապարտեզներն ու դպրոցները, աշխատում են գեղեցկության սրահները: Ենթադրաբար, հունիսին կբացվեն կինոթատրոնները, կենդանաբանական այգիներն ու թանգարանները:
Դանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 11 000 եւ մահվան մոտ 550 դեպք: