Մրցաշրջանի վերսկսումից հետո «Բարսելոնան» տնային հանդիպումները կանցկացնի «Կամպ Նոու» ստադիոնում
Իսպանիայի առաջնության վերսկսումից հետո կատալոնական «Բարսելոնան» տնային հանդիպումները կանցկացնի «Կամպ Նոու» ստադիոնում, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնայի» ղեկավարությունը վերջնականապես հրաժարվել է տնային հանդիպումներն ակումբի մարզաբազայում անցկացնելու գաղափարից:
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասն օրեր առաջ հայտարարել էր, որ Իսպանիայի առաջնության վերսկսումը սպասվում է հունիսի 12-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցաշրջանի վերսկսումից հետո Մադրիդի «Ռեալը» որոշել է տնային հանդիպումներն անցկացնել ակումբի մարզաբազայում: