Արթուր Աղաջանյանն ազատվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի պաշտոնից, այդ պաշտոնին է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալը
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, հայտնում են ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնում են ԱԱԾ-ից։
Դեռևս մայիսի 7-ին հայտնի էր դարձել, որ Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։
Նշվել էր նաև, որ Քյարամյանի նշանակման կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ է հասունանում եւ այլ պաշտոնյաներ նույնպես ազատման դիմումներ գրել։ Նույն օրը ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունը և վստահեցրել, որ որևէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։
Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արթուր Պողոսյանը հանդիսանում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի ընկերը։