Հարավային Սուդանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Հարավային Սուդանի առաջին փոխնախագահ Ռիեկ Մաշարը եւ նրա կինը վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով: Այս մասին երկուշաբթի հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի գրասենյակը:
Հայտարարության մեջ նշվում է, որ վարակված են նաեւ փոխնախագահի գրասենյակի որոշ աշխատողներ եւ նրա թիկնապահները:
Ներկայումս Հարավային Սուդանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք: Մայիսի 14-ին գրանցվել է վարակված հիվանդի առաջին մահվան դեպքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: