Առաջիկա օրերին ԵՄ-ն կարող է նախնական թույլտվություն տալ ռեմդեսիվիրի օգտագործման համար
Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ԴԵԳ) ղեկավար Գվիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Gilead կողմից կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար ռեմդեսիվիրի օգտագործման նախնական թույլտվությունը կարող է տրվել առաջիկա օրերին, փոխանցում է Reuters-ը:
«Շուկայական պայմանական թույլտվությունը կարող է տրվել առաջիկա օրերին»,- ասել է Ռասին Բրյուսելում Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ:
ԴԵԳ-ն արդեն երաշխավորել է ռեմդեսիվիրի օգտագործումը բացառիկ հանգամանքներում, ինչը թույլ է տալիս նշանակել դեղամիջոցը հիվանդներին նախքան վերջնական հաստատում ստանալը: