Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները առաջարկել են 500 միլիարդ եվրոյի վերականգնման հիմնադրամ ստեղծել
Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները առաջարկել են համավարակից տուժած եվրոպական երկրների համար 500 միլիարդ եվրոյի վերականգնման հիմնադրամ ստեղծել, հայտնում է AP-ը։
Համատեղ հայտարարության մեջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ հիմնադրամը կօգտագործի Եվրամիության բյուջետային ծախսերը` օգնելու համար տնտեսության հատվածներին եւ տարածաշրջաններին, որոնք առանձնապես են տուժել բռնկումից:
Մակրոնի խոսքերով, այս առաջարկի համաձայն, ԵՄ 27 երկրները փոխառություններ կվերցնեն ֆինանսական շուկաներում եւ 500 միլիարդ եվրո կօգտագործեն տնտեսության ու տարածաշրջանների առավել տուժած հատվածները ֆինանսավորելու համար:
Երկու առաջնորդները հայտարարել են, որ իրենք կհասնեն ԵՄ բյուջեի եւ առաջարկվող վերականգնման հիմնադրամի վերաբերյալ «արագ համաձայնագրի»: Մերկելը նշել է, որ «ճգնաժամի անսովոր բնույթի պատճառով մենք ընտրում ենք անսովոր ուղի»:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, թե ողջունում է այդ առաջարկը: «Այն ճանաչում է տնտեսական խնդիրների մասշտաբը, որոնց բախվում են Եվրոպան, եւ արդարացիորեն ընդգծում է լուծման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը` հիմնվելով եվրոպական բյուջեի վրա»: