Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են անորոշ ժամանակով. Տիգրան Վիրաբյան
Ինչպես ավելի վաղ նշել էինք, այսօր՝ մայիսի 18-ին կայացել է Երևանի քաղաքապետի տեղակալներ Հրաչյա Սարգսյանի և Տիգրան Վիրաբյանի մամլո ասուլիսը:
Մանկապարտեզներում նոր ընդունելությունները դադարեցված են անորոշ ժամանակով: Այս մասին վերը նշված ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Երբ կունենանք համապատասխան որոշում՝ վերսկսելու մանկապարտեզների նոր ընդունելությունը, կտեղեկացնենք հասարակությանը»,-ասաց նա:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ նշեց, որ քաղաքում հատուկ փակ աղբամաններ չկան տեղադրված՝ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված, բայց կոչ է անում քաղաքացիներին նմանատիպ պարագաները տոպրակի մեջ դնել, փակել, ապա նետել աղբամանը:
«Մենք ունենք որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ, մեկուսացվածներ: Աշխատում է հետեւյալ ընթացակարգով՝ ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներով, հատուկ ավտոմեքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, աղբը տեղափոխում է աղբավայր, այնուհետեւ այն ամբողջությամբ ոչնչացվում է:
Ինչ վերաբերում է աղբին, ամբողջ Հայաստանում դա կանխարգելելու համար մենք արդյունք չենք ունենա»,-ասաց նա: