Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդի նիստերն անցկացվելու են հեռավար ռեժիմում
Մենք առաջարկում ենք Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդին հնարավորություն ընձեռել նիստերն ու ժողովներն իրականացնելու առցանց հեռարձակմամբ՝ պահպանելով անվտանգ հեռավորության պահմանմամբ աշխատելու պարետատան պահանջները: Այս մասին մայիսի 18-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Պատգամավորի խոսքով՝ դա արվում է այն նպատակով, որ համավարակի պայմաններում հեշտ լինի արտակարգ դրության ռեժիմի գործողության շրջանակում պարետատան պահանջների ապահովումը: «Դա թույլ կտա ապահովել անվտանգ հեռավորության պահպանման անհրաժեշտ միջոցառումների իրականացումը»,- նշեց խորհրդարանականը:
Քննարկումներից հետո հանձնաժողովի անդամները այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեցին: