«Բետիսը» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստի
Կատալոնական «Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բետիս»:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բետիսը» մտադիր է թիմ վերադարձնել 23-ամյա եզրային պաշտպան Ժունիոր Ֆիրպոյին, նաև ձեռք բերել ակումբում վարձակալությամբ հանդես եկող Կարլոս Ալենյային և «Բարսելոնայի» պատանեկան թիմի ֆուտբոլիստ Ռիկի Պուչին:
«Բետիսն» արդեն բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Սպասվում է, որ Իսպանիայի չեմպիոնը կընդունի «Բետիսի» առաջարկը: