Ֆրանսիայում առաջին անգամ տեղի է ունեցել ավտոմոբիլային եկեղեցական արարողություն
Մոտ 500 ծխականներ իրենց 220 ավտոմեքենաներով Ֆրանսիայի արևելքում գտնվող Չալոնս-է-Շամպայն համայնքում մասնակցել են կիրակնօրյա պատարագին, հայտնում է Agence France-Presse- ը:
«Մեքենաներով այս պատարագը միայն եկեղեցական կյանքի վերականգնում չէ: Սա է իրական պատարագը», – ասել է եպիսկոպոս Ֆրանսուա Տուվեն, որը նախաձեռնել էր այս պատարագը:
Նա նշել է, որ դա Ֆրանսիայում առաջին դեպքն է:
Ըստ France-3-ի ծխականները ավտոմեքենաներով հավաքվել են ավտոկայանատեղիում: Քարոզը մատուցվել է ավտոկանգառում տեղադրված հատուկ բեմից: Կազմակերպիչները պայման են դրել, որ ավտոմեքենայում կարող են գտնվել միայն միասին ապրող ընտանիքի անդամները: Բացի այդ, յուրաքանչյուր մեքենայում անհրաժեշտ է ունենալ հակաբակտերիալ միջոցով շիշ: Հաղորդության ընթացքում հավատացյալները աղտահանել են ձեռքերը, որից հետո քահանաները դիմակներով և ձեռնոցներով քայլել են ավտոկայանատեղիի երկայնքով և նշխար բաժանել: Բոլորը, ովքեր ցանկանում էին հաղորդություն ստանալ, պետք է միացնեին իրենց մեքենաների վթարային լույսերը:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Ֆրանսիայում գործում է ինքնամեկուսացման ռեժիմ: