Կոռուպցիայի մեջ թաթախված դատավորները պատերազմ են հայտարարել. Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյանն իր Facebook-ի էջում գրել է.
«Հանցավորության և կոռուպցիայի մեջ թաթախված դատավորները, քրեական աշխարհի ներգրավմամբ և նախկին ռեժիմի պարագլուխների՝ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի և նրանց մերձավոր օլիգարխների պաշտպանների մասնակցությամբ պատերազմ են հայտարարել բոլոր նրանց դեմ, ովքեր չեն համակերպվում դատական համակարգի վեթինգ (զտում) իրականացնելու քաղաքական հանձնառությունից հրաժարված իշխանության որոշման հետ:
Վեթինգ իրականացվելու է և մեր պետությանը վերջին ավելի քան 20 տարիների քաղաքական, իրավական, սոցիալական և ժողովրդագրական անդառնալի վնաս հասցրած բոլոր դատավորները պատասխանատվության են ենթարկվելու օրենքի ողջ խստությամբ և ամբողջ ծավալով:
Չկասկածե՜ք:
Այսօր երեկոյան՝ ժամը 22:00-ին, հանդես կգամ հավելյալ պարզաբանումներով և հետագա քայլերի ներկայացմամբ»: