Վիլիան․ Անգլիայում ֆուտբոլիստների մեծ մասը կողմ չէ հենց հիմա մրցաշրջանի վերսկսմանը
Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի հարձակվող Վիլիանը մեկնաբանել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված Անգլիայի առաջնության վերսկսման վերաբերյալ ֆուտբոլիստների դիրքորոշումը։
«Անկեղծ ասած, ինչքան գիտեմ՝ ֆուտբոլիստների մեծ մասը կողմ չէ հենց հիմա մրցաշրջանի վերսկսմանը։ Մենք իսկապես ցանկանում ենք վերադառնալ, կարոտում ենք խաղը եւ սիրելի գործը։ Բայց մենք պետք է լինենք անվտանգ պայմաններում։ Մեր առողջությունն առաջին տեղում է։ Ֆուտբոլիստները չեն ցանկանում վերադառնալ, մինչեւ չլինի լիովին անվտանգ։
Մենք նախկինի նման չգիտենք, թե ինչպես կլինի մոտ ապագայում։ Հույս ունեմ՝ առաջիկա օրերին կիմանանք այդ մասին»,- Վիլիանի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։
Անգլիայի առաջնությունը դադարեցված է մարտի 10-ից։ Վերսկսումը սպասվում է հունիսին։