Չավի․ Բարդ է գտնել ֆուտբոլիստի, որը կհարմարվի «Բարսելոնայի» խաղաոճին
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին նշել է, որ կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնելու դեպքում, կցանկանար աշխատել Մեսիի եւ Նեյմարի հետ։
«Մեսիին մնացել է կարիերայի հինգ կամ վեց տարի։ Ես վստահ եմ, որ նա կմասնակցի 2022թ․ աշխարհի առաջնությանը։ Մեծագույն պատիվ կլիներ դառնալ Մեսիի մարզիչը։ Մենք խոսում ենք բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին։
Նեյմարն ունի գերազանց բնավորություն։ Նա վերադարձը կուժեղացներ թիմը։
Մանեն ու Օբամեյանգը կարող են ոչնչացնել յուրաքանչյուրի, երբ կա ազատ տարածություն։ Բայց «Բարսելոնային» պետք են փոքր տարածություններում շարժվելու որակներ ունեցող խաղացողներ։ Բարդ է գտնել ֆուտբոլիստի, որը կհարմարվի «Բարսելոնայի» խաղաոճին։ Նախկինում կատարյալ էր Սամուել Էտո'Օ-ն, հիմա՝ Լուիս Սուարեսը»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ Չավին ձմռանը հրաժարվել էր գլխավորել «Բարսելոնան»՝ նշելով, որ դեռ պատրաստ չէ այդ պատասխանատվությանը եւ հույս հայտնելով, որ այդ հնարավորությունը կունենա նաեւ ապագայում։