Դորտմունդի «Բորուսիան» 800-րդ հաղթանակը տարավ Բունդեսլիգայում
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերսկսումից հետո անցկացված 26-րդ տուրի տնային խաղում «Շալկեին» 4։0 հաշվով պարտության մատնելու շնորհիվ Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայում տարած հաղթանակների թիվը հասցրեց 800-ի։
«Բորուսիան» սեփական խաղադաշտում «Շալկեին» չէր հաղթել 2015թ․ նոյեմբերի 8-ից։
Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Բորուսիա Դորտմունդ» - «Շալկե 04»՝ 4:0 (տեսանյութ)
Էրլինգ Հոլանդ, 29, Ռաֆայել Գերեյրո, 45, 63, Տորգան Ազար, 48