Ռուսաստանը ԱՄՆ-ից կստանա թոքերի մեխանիկական օդափոխման 200 սարք․ ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ը Ռուսաստանին կտրամադրի 200 օդափոխման սարք: Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը կսկսեն տեղափոխումը հաջորդ շաբաթ:
Այս սարքերը պատրաստված են Կալիֆոռնիայում: Դրանցից 50-ը պատրաստ կլինեն մայիսի 20-ին մեկնելու Մոսկվայի բժշկական կենտրոն՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Եվս 150-ը պետք է ուղարկվեն մայիսի 26-ին:
Ռուսաստանի Դաշնությունում մեխանիկական օդափոխման սարքերի արտադրության և առաքման ծախսերը կրում է ԱՄՆ կառավարությունը: Այն կարժենա 4,7 միլիոն դոլար: