ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այցելություններ է իրականացրել
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այցելություններ է իրականացրել ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ, իսկ կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները տարածքային ստորաբաժանումներ են հրավիրվում փոքր խմբերով:
Միաժամանակ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ՊՆ Զ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումներում կուտակումներ նկատելու դեպքում անհապաղ զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով»: