«Բարսելոնայի» նախկին տնօրեն. Եթե Մեսին իրեն լավ զգա ակումբում, ամեն ինչ հրաշալի կլինի
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը նշել է, թե ինչ ազդեցություն ունի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին թիմի վրա:
«Մեսին ավելի խելացի է, քան մարդիկ պատկերացնում են: Նա իսկական առաջատար է, որը կարողանում է թիմը տանել իր հետևից:
Եթե Մեսին իրեն լավ զգա ակումբում, ապա ամեն ինչ հրաշալի կլինի «Բարսելոնայի» համար»,- Ֆերնանդեսի խոսքը փոխանցում է Las Provincias-ը:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ «Լա Մասիայի» սան է: 32-ամյա հարձակվողն ակումբի համակարգում հանդես է գալիս 2001 թվականից: