Ֆրանսիացի գրող և սերիական մարդասպանների հարցերով փորձագետը նշել է, որ իր կյանքի մեծ մասը և աշխատանքը կեղծիք է եղել
Ֆրանսիացի հանրահայտ գրողը, որը հայտնի է որպես սերիական մարդասպանների հարցերով փորձագետ, հայտարարել է, որ իր կյանքի մեծ մասը եւ աշխատանքը կեղծիք է եղել, ներառյալ իր գոյություն չունեցած կնոջ սպանությունը:
«Ես հասել եմ մի պահի, երբ պետք է մաքրագործվել: Իմ սուտն ինձ կեղեքում է»,- Paris Match ամսագին ասել է 67-ամյա Սթեֆան Բուրգուանը:
The Guardian-ը հայտնում է, որ նրա սուտը հայտնաբերեվել է 4ème Oeil Corporation անանուն ֆորումում առցանց հետաքննությամբ:
Նա ավելի քան 40 քրեական գրքերի հեղինակն է կամ համահեղինակը: Բուրգուանը պնդել է, որ հարցում է անցկացրել 70-ից ավելի սերիական մարդասպանների շրջանում:
Իրեն նկարագրելով որպես «միֆամոլագար», նա խոստովանել է, որ ՀԴԲ-ում թրենինգ է անցել, երբեք հարցազրույց չի վերցրել Չալզ Մենսոնից եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլ չի խաղացել փարիզյան Red Star թիմում:
Նրա գոյություն չունեցած կնոջ պատմությունը հիմնված է Սյուզեն Բիքրեսթի պատմության վրա, որին նա հպանցիկ ճանաչում էր մինչ այն, երբ սերիական մարդասպան Ջերալդ Սթանոն 1975 թվականին նրան սպանել էր Ֆլորիդայում:
«Ես նախաձեռնեցի դա,- Le Parisien պարբերականին ասել է Բուրգուանը: - Ես չէի ցանկանում, որ մարդիկ իմանան մարդու իսկական անձը, որը չի եղել իմ զուգընկերը, այլ եղել է մարդ, ում ես Դեյթոն Բիչում հանդիպել եմ 5 կամ 6 անգամ»:
Նա խոստովանել է, որ խաբել է, քանի որ ցանկանում էր հանրահայտ լինել: «Ես խորապես եւ անկեղծորեն զղջում եմ: Ես ամաչում եմ այն պատճառով, ինչ արել եմ, դա միանգամայն անհեթեթ է»,- ասել է նա Le Parisien-ին: