Զլատան Իբրահիմովիչն ամռանը կհեռանա «Միլանից»
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամռանը կհեռանա իտալական «Միլանից», հաղորդում է Corriere della Sera-ն։ Սպասվում է, որ 38-ամյա ֆուտբոլիստը միլանյան թիմում հանդես կգա մինչեւ մրցաշրջանի ավարտը, սակայն պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին։ Նշվում է, որ «Միլանը» չի առաջարկել երկարաձգել այն, եւ ֆուտբոլիստը կարող է թիմից հեռանալ մինչեւ մրցաշրջանի ավարտը։
Ամենայն հավանականությամբ, Իբրահիմովիչը կվերադառնա Շվեդիա եւ հանդես կգա «Համարբյու» ակումբում, որի համասեփականատերն է։
Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020թ․ հունվարին ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսին» էր։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 8 հանդիպման, խփել 3 գոլ։