Տոնի Կրոս․ Կարանտինը նման էր երկարատեւ արձակուրդի
Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինից դուրս գալն ու Բունդեսլիգայի վերսկսման մասին որոշումը։
«Եթե անկեղծ, ապա կարանտինը նման էր երկարատեւ արձակուրդի։ Ուրախ եմ, որ հիմա վերադառնում ենք մարզաբազա եւ վերսկսում մարզումները։ Սա նույն գործընթացն է, ինչ Գերմանիայում, սակայն ուշացած։ Սկզբում մենք կանցկացնենք անհատական մարզումներ, հետո փոքր խմբերով կմարզվենք։
Իսպանիայում տպավորություն է, որ եթե Գերմանիայում չկարողանան ավարտին հասցնել մրցաշրջանը, ապա ոչ մի երկրում էլ չեն կարողանա։ Տպավորիչ է, թե ինչպես են գերմանացիները հաղթահարում կորոնավիրուսը»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Kicker-ը։
Գերմանիայի առաջնությունը կվերսկսվի մայիսի 16-ին, Իսպանիայի առաջնությունը՝ հունիսի 12-ին։