Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի գիտակրթական համակարգի ամենախոշոր պարտություններից է․ Սերոբ Խաչատրյան
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հեռանալը Հայաստանի կրթության, գիտության համակարգի ամենախոշոր պարտություններից է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Սմբատը և ինտելեկտուալ է, և սկզբունքային, և արժեքներ կրող։ Մի խոսքով, իդեալական պաշտոնյա հեղափոխական իշխանության համար։
Ցավալին այն է, որ իշխանության ներսում չգտնվեցին Սմբատի հեռանալը կանխող մարդիկ և մեխանիզմներ։ Նշանակվելով ԲՈԿ-ի նախագահ, նա գնաց բուհեր, գիտական հաստատություններ, կանգնեց 100-ավոր մարդկանց դիմաց և խիզախորեն խոսեց համակարգի բովանդակային խնդիրների մասին։ Դրանք ոչ թե ձևական ելույթներ, անիմաստ հարց ու պատասխաններ էին, այլ խորքային քննարկումներ, ինչի պակասը մենք միշտ ունեցել ենք», գրել է Սերոբ Խաչատրյանը և ամփոփել․
«Սմբատը գտել էր համակարգը կարգի բերելու ճիշտ ճանապարհը»։