Անդրեա Բարձալին հեռացել է «Յուվենտուսից»
Անդրեա Բարձալին հեռացել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» մարզչական շտաբից, հաղորդում է La Stampa-ն։ 39-ամյա իտալացին անցած ամռանը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ընդգրկվել էր Մաուրիցիո Սարիի մարզչական շտաբում եւ աշխատում էր պաշտպանների հետ։
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընտանիքի հետ ինքնամեկուսանալուց հետո, 2006թ․ աշխարհի չեմպիոնը որոշել է դադար վերցնել մարզչական կարիերայում։
Բարձալին «Յուվենտուսում» հանդես է եկել 2011-2019 թվականներին, Իտալիայի հավաքականում՝ 2004-2017-ին։