Հայաստանի խորհրդարանի եւ Կառավարության անդամները նույնպես պարտավոր կլինեն բժշկական դիմակներ կրել. փոխվարչապետ
Հայաստանի խորհրդարանի եւ Կառավարության անդամները նույնպես պարտավոր կլինեն բժշկական դիմակներ կրել: Այս մասին մայիսի 14-ին ԱԺ արտահերթ նիստում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության արդեն ուժի մտած որոշման քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Փոխվարչապետը նաեւ ասաց, որ խորհրդարանի եւ Կառավարության անդամները պետք է ավելի ուշադիր լինեն եւ քաղաքացիներին օրինակ ծառայեն: Հստակեցնող հարցին՝ այս որոշումը նույն ճակատագիրը չի՞ ունենա, ինչ եւ անվտանգության ամրագոտիներ կապելը, պարետը պատասխանեց, որ Կառաարությունը փորձում է բարձրացնել քաղաքացիների գիտակցությունը եւ գոյություն ունեցող վտանգների վերաբերյալ նրանց իրազեկվածությունը: