Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման. Ռուբեն Մելիքյան
Քիչ առաջ Վահագն Չախալյանին վերստին ենթարկել են վարչական ձերբակալման՝ նույն տեղից և նույն հիմնավորմամբ, ինչ երեկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ունի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը։
«Քաղաքական իշխանությունը վերստին հաստատում է մեր պնդումը. արտակարգ դրությունը երկարացվում է, որպեսզի մեզ զրկեն հրապարակավ բողոքելու հիմնարար իրավունքից»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Կամք» շարժման մի քանի ներկայացուցիչներ, որոնք բողոքում էին, որ իրենց համախոհը ձերբակալվել է՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով, վարչական ձերբակալման էին ենթարկվել՝ արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար։