Եթե ունենանք վարակված դատապարտյալ, չի նշանակում, որ կատաստրոֆա կլինի․ Բադասյան
ՔԿՀ-ներում որեւէ դատապարտյալ եւ կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Դրանք վկայում են, որ ՔԿՀ-ներում իրականացվող կանխարգելման միջոցառումներն իրենց արդյունքը տալիս են։ Կարծում եմ, որ այս իրավիճակը դժվար թե երկար շարունակվի, որովհետեւ կորոնավիրուսի տարածման տեմպերն ու հեշտությունը անպայմանորեն բերելու է մի իրավիճակի, երբ որ կունենանք նաեւ վարակված դատապարտալ»,- ասաց նախարարը։
Բադասյանը հայտնեց, որ ԱՆ-ն վաղուց նախապատրաստել է կահավորված 2 մասնաշենք. «Եթե ունենանք վարակված դատապարտյալ, դա չի նշանակում, որ կատաստրոֆա կլինի, որովհետեւ մենք նաեւ դատապարտյալների հիվանդանոցում վաղուց նախապատրաստել են 2 մասնաշենք, որտեղ արդյունավետ բուժումը եւ վերահսկողությունը հնարավոր կլինի»։