Ավստրալիայում եկեղեցուն տուգանել են կորոնավիրուսի դեմ «հրաշագործ դեղամիջոցի» գովազդի համար
Ավստրալիայում եկեղեցուն 151 200 դոլարի տուգանել են «կորոնավիրուսի դեմ «հրաշագործ դեղամիջոցի» գովազդի համար, հայտնում է ABC News-ը։
«Լինելության II Առողջության եւ Ապաքինման եկեղեցին (The Genesis II Church of Health and Healing) պնդում է, որ քլորի երկօքսիդը «հրաշագործ դեղամիջոց է»:
Երկար տարիներ նա վաճառել է Miracle Mineral Solution (MMS) արդյունաբերական սպիտակեցնող միջոցը՝ պնդելով, որ այն կարող է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են աուտիզմը, պզուկները, քաղցկեղը, շաքարախտը եւ այժմ էլ COVID-19-ը: MMS-ը արտոնագրված չէ Ավստրալիայում մարդկային սպառման համար: Այն վաճառվում է որպես «կաթիլներ ջրի մաքրման համար» MMS Australia եկեղեցու մասնաճյուղի կայքում:
Կանադայի թերապեւտիկ ապրանքների վարչությունը (TGA) հայտարարել է MMS Australia-ին Miracle Mineral Solution-ի եւ այլ դեղամիջոցների անօրինական գովազդի համար 151 200 դոլարով տուգանելու մասին:
TGA-ի ներկայացուցիչն ասել է, որ մտահոգված է այն վնասակար հետեւանքներով, որոնք կարող են առաջանալ MMS-ի ընդունումից։