«Կարո՞ղ է պարզվի, որ այդ ծխախոտը պատկանում է Կարեն Կարապետյանին կամ Վարդան Հարությունյանին». Սիսակ Գաբրիլյան
Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սիսակ Գաբրիլյանն, անրադառնալով մաքսանենգ ճանապարհով Հայաստանից ծխախոտի արտահանման թեմային ասել է. «Սա ինձ համար աբսուրդ ա: Իմ տեղեկություններով՝ մինչև այսօր ՌԴ-ում մաքսանենգության հոդվածով քրեական գործ հարուցված չկա: 4 միլիոն դոլար ծխախոտի մասին գրողներին ուզում եմ մի օր էքսկուրսիա կազմակերպենք, որ մեր ծխախոտ արտադրողները ցույց տան, թե 4 միլիոնի ծխախոտն ինչքան է լինում ծավալներով: Ինչ վերաբերում է այդ ծխախոտի պատկանելությանը, կուզեմ, որ մեր հայտնի հերոսը (նկատի ունի Միքայել Մինասյանին,- խմբ.) իր հոբելյանական 1500-րդ հաղորդման ընթացքում անդրադառնա դրան, թե ի վերջո ի՞նչ եղավ այդ սիգարետի թեման: Իսկ կարո՞ղ ա պարզվի, որ այդ ծխախոտը պատկանում էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, կամ Վարդան Հարությունյանին»,- ասել է պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: