Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը չի կարող սկսել ծանոթանալ գործին կորոնավիրուսի պատճառով
Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը չի կարող սկսել ծանոթանալ գործին կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնել է քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այս պահին պաշտպանությունը դեռ չի սկսել ծանոթանալ գործի նյութերին կորոնավիրուսի պատճառով: Ծրագրվում է ծանոթանալ նյութերին այս ամիս, ինչից հետո, հարց կբարձրացնի ՌԴ ՔԿ-ում քրեական գործի դադարեցման մասին»,-ասել է նա:
Ավելի վաղ փաստաբան Ալեքսեյ Պարշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հետեւել է գլխավոր դատախազության ցուցումներին եւ նոր փորձաքննություններ է նշանակել քույրերի նկատմամբ: Ըստ նրա, քրեական գործը վերադարձնելով ՔԿ, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը դատավճռի մեջ նշել է,ր որ աղջիկների որակավորումը քննության կողմից սխալ է սահմանվել, իսկ ճիշտ որակավորումն անհրաժեշտ պաշտպանությունն է:
Այն բանից հետո, երբ Քննչական կոմիտեն բողոքարկել էր քույրերի գործի վերադարձն իրենց մոտ, այդ ժամանակ Գլխավոր դատախազության ղեկավար Յուրի Չայկան հրաժարվել էր բավարարել գործը հետ ՔԿ ուղարկելու վերաբերյալ միջնորդությունը` համաձայնելով Գրինի նախկին որոշման հետ, եւ օբյեկտիվության համար կարգադրել էր լրացուցիչ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն անցկացնել մեղադրյալների նկատմամբ՝ հաշվի առնելով գործի բոլոր նյութերը, այդ թվում` նրանց, որոնք ձեռք են բերվել նախնական փորձաքննություններից հետո: Քննիչները փորձաքննիչների առջեւ նաեւ հարց էին դրել` արդյոք քույրերի միջեւ նամակագրությունը սոցիալական ցանցերում կարող է հերքել նախորդ նմանատիպ հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննությունների արդյունքների օբյեկտիվությունը:
ՔԿ-ն հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից հանցագործությունների կատարումը՝ նախատեսված ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):