Չավուշօղլուն ԱՄԷ-ին մեղադրել է Մերձավոր Արեւելքում քաոս ստեղծելու մեջ
Չավուշօղլուն ԱՄԷ-ին մեղադրել է Մերձավոր Արեւելքում քաոս ստեղծելու մեջ:
Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Akit TV-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄԷ-ն փորձում է ապակայունացնել ողջ տարածաշրջանը:
«Եթե դուք հարցնեք, թե ո՞վ է ապակայունացնում տարածաշրջանը, ապա առանց վարանելու կասեմ՝ Աբու Դաբին»,-ասել է նա:
Չավուշօղլուն ԱՄՆ-ին մեղադրել է նաեւ իսլամիստական «Աշ-Շաբաբի» գրոհայիններին աջակցելու մեջ:
Ավելի վաղ ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Հունաստանը, Կիպրոսն ու Ֆրանսիան Թուրքիային մեղադրել են Լիբիայում ռազմական միջամտության մեջ: