Անտոնիո Կոնտե․ Ջոն Թերիի հետ աշխատելը արտոնություն էր
Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վերհիշել է աշխատանքը Լոնդոնի «Չելսիի» լեգենդար պաշտպան Ջոն Թերիի հետ։ Կոնտեն անգլիական ակումբը գլխավորել է 2016-2018 թվականներին։
«Ինձ համար արտոնություն էր «Չելսիում» աշխատել Ջոն Թերիի նման լեգենդի հետ։ Նա անհավանական մարդ է՝ ամենաբարձր մակարդակի խաղացող եւ շատ լավ անձնավորություն։
Առաջին մրցաշրջանում նա շատ է ինձ օգնել խաղադաշտում եւ մարզումային գործընթացում էլ։ Նա օգնում էր պահել կենտրոնացվածության ամենաբարձր աստիճան։ Նա շատ կարեւոր էր ինձ համար, թիմի համար»,- Կոնտեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Կոնտեն «Չելսիի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր։