Հայաստանի կառավարությունը չի պահում մասնավոր հատվածին տրված խոստումները. «Ստանդարտ դիալոգ»
Առաջացած խնդիրները պետք է լուծվեն գործող կառավարության հայտարարած քաղաքականության շրջանակներում: Այս մասին մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Ստանդարտ Դիալոգ» ընկերության իրավաբան Վահագն Մնացականյանը:
Ըստ նրա` երկրում մի իրավիճակ է, երբ կառավարությունը հայտարարել է մի քաղաքականության եւ աշխատանքի սկզբունքների մասին, բայց իրականում ամեն ինչ բոլորովին այլ է: «Այդպես, կառավարությունը հայտարարել էր, որ, ծրագրի համաձայն, մասնավոր հատվածում մրցունակության բարձրացումը կայուն տնտեսության զարգացման հիմնական պայմանն է»,- պարզաբանեց Մնացականյանը` հավելելով, որ իշխանությունները նաեւ խոստացել են բարենպաստ պայմաններ եւ միջավայր ստեղծել ներդրումների համար:
Ընդ որում, նա նշեց, որ այդ նպատակների համար կառավարությունը խոստացել էր ոչ թե նոր պետական ոչ առեւտրային կազմակերպություններ եւ նմանատիպ կառույցներ բացել, այլ լուծարել գոյություն ունեցողները, եթե դրանք չեն արդարացնում իրենց գոյությունը: