Պրեմյեր լիգայի 12 ակումբ դեմ է արտահայտվել չեզոք ստադիոններում մրցաշրջանն ավարտելու գաղափարին
Անգլիայի Պրեմյեր լիգայի 12 ակումբ չի ցանկանում ընթացիկ մրցաշրջանի մնացած տուրերի հանդիպումներն անցկացնել չեզոք ստադիոններում, տեղեկացնում է The Telegraph-ը:
12 ակումբների թվում են «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը», «Լեսթերը», «Էվերտոնը» և «Նյուքասլը»: Մյուս 6 թիմերի անունները չի հաղորդվում:
Մայիսի 11-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը թույլատրեց երկրում հունիսի 1-ից մարզական միջոցառումների անցկացումն առանց հանդիսականների:
Թիմերը կկարողանան մարզումների վերադառնալ մայիսի 18-ից: