Ծառի ճյուղը կոտրվել և ընկել է՝ փակելով ավտոտնակի մուտքը
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 11-ին, ժամը 19։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 7 շենքի բակում՝ ծառի ճյուղը կոտրվել եւ ընկել է, փակելով ավտոտնակի մուտքը․ ճյուղը հեռացնելու համար անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել եւ ընկել է ավտոտնակի դիմաց՝ փակելով մուտքը։
Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը եւ բացել ավտոտնակի մուտքը։