«Չելսին» կվաճառի 4 խաղացողի
Լոնդոնի «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կվաճառի չորս ֆուտբոլիստի։ Թիմի անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատրաստ է հրաժարվել պաշտպաններ Էմերսոնի, Կուրտ Զումայի, կիսապաշտպան Ռոս Բարքլիի եւ հարձակվող Միշի Բատշուայիի ծառայություններից, հաղորդում է London Football-ը։
«Չելսին» հույս ունի չորս տրանսֆերից ստանալ առնվազն 110 միլիոն եվրո։
Այս միջոցներով անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել գերմանական «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերներին կամ ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին։
Անգլիայի առաջնությունում «Չելսին» 48 միավորով չորրորդ տեղում է։