Twitter- ը նախազգուշացնող հաղորդագրություններ կավելացնի COVID-19-ի մասին ոչ ճշգրիտ տեղեկատվությամբ թվիթներում
Twitter- ը պիտակներ եւ նախազգուշացնող հաղորդագրություններ կավելացնի COVID-19-ի մասին ոչ ճշգրիտ տեղեկատվությամբ թվիթներում՝ որպես այլ թեմաների վրա նույնպես ազդող ապատեղեկատվությանը նոր մոտեցման մաս։
Twitter- ի նոր պիտակները կպարունակեն լրացուցիչ տեղեկությունների հղումներ այն դեպքերում, երբ թվիթից վնասի վտանգը կարող է բավականաչափ մեծ չլինել այն հեռացնելու համար, սակայն կարող է թյուրիմացության մեջ գցել օգտատերերին, ասվում է Twitter-ի բլոգի հաղորդագրության մեջ։
Ընկերությունը հայտնում է, որ Twitter-ում թյուրիմացության մեջ գցող տեղեկատվության վնասից կախված՝ կարող են նաեւ ավելացվել նախազգուշացումներ, որոնք կվկայեն այն մասին, որ թվիթը հակասում է հանրային առողջապահության ոլորտի մասնագետների կարծիքներին, նախքան օգտագործողը կտեսնի դա: