Տուրիզմը՝ Վրաստանում. Իշխանությունների գլոբալ ծրագրերը
Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել արդեն հունիսի 15-ին երկրի ներսում զբոսաշրջային սեզոնը սկսելու մասին, իսկ հուլիսի 1-ից իրենց սահմանները բացել օտարերկրյա զբոսաշրջիկների համար, հայտնում է «Sputnik- Գրուզիան»:
Երկրի տուրիստական ինդուստրիայի վերածնման իրենց հավակնությունների մարմնավորման համար, որն առավել շատ է տուժել համավարակի հետեւանքով եւ զրկվել է եկամտի 70 տոկոսից, Վրաստանի իշխանությունները որոշել են երկիրը դիրքավորել որպես անվտանգ նշանակման վայր:
Վրաստան ժամանող զբոսաշրջիկները հանգստանալու են, այսպես կոչված, «կանաչ գոտիներում», որտեղ ինչպես հանգստացողների, այնպես էլ տեղի բնակչության համար ապահովված կլինի վարակումից լրակատար անվտանգություն:
«Մեր դեսպանություններն արդեն երկրների հետ խոսում են «անվտանգության միջանցքների» մասին: Արդեն հետաքրքրություն է արտահայտել Իսրայելը, հետաքրքրությում ունի Ավստրիան, ինչպես նաեւ վաղուց արդեն հետաքրքրություն կա հարեւան երկրների մոտ, եւ մենք ցանկանում են այս ուևղղությամբ համագործակցել»,- ասել է երկրի վարչապետ Գախարիան:
Ընդ որում՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանի համար այս հնարավորությունը տուրիզմը, որպես տնտեսության ճյուղ, աստիճանաբար կբացի նախ ներքին օգտագործման համար, իսկ հետո՝ միջազգային մակարդակով:
Նա, սակայն, շեշտել է, որ երկրի հրապարակած բոլոր օրերը կախված կլինեն երկրում համաճարակաբանական իրավիճակից:
Դրան ի պատասխան՝ Զուրաբ Պոլոլիկաշվիլին հայտարարել է, որ մայիսի վերջին հանձնարարականները ներկայացվելու են բոլոր երկրներին:
«Այդ հանձնարարականները հաստատվելու են մայիսի վերջին եւ ներկայացվելու են բոլոր երկրներին: Այդ ստանդարտները կապված չեն լինի դժվարությունների հետ, պարզապես կլինեն նորմատիվներ եւ արձանագրություններ, որոնց հետեւելն անչափ հեշտ կլինի: Անկասկած, չեն լինի միայն ձեռքերը լվանալու հանձնարարականներ , այլ կոնկրետ քայլեր, որոնք պետք է հաշվի առնի յուրաքանչյուր զբոսաշրջիկ»,- ասել Պոլոլիկաշվիլին: