Աֆրիկյան երկրները ձեռք են բերում կորոնավիրուսի դեմ բույսերի հիմքով չստուգված դեղամիջոցներ՝ չնայած ԱՀԿ-ի կասկածներին
Աֆրիկյան երկրները ձեռք են բերում COVID-19 Organics անունով Մադագասկարի արտադրության բույսերի հիմքով կորոնավիրուսի դեմ չստուգված դեղամիջոցներ՝ չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտնած կասկածներին, հաղորդում է Reuters-ը։
Ուրբաթ Մադագասկարից պատվիրակությունն դեղամիջոցի մեծ դոզայով Տանզանիա է ժամանել։
Այդ միջոցը մեծ չափաքանակով ուղարկվել է նաեւ ՀԱՀ, Էկվատորիալ Գվինեա, Կոնգո, Լիբերիա եւ աֆրիկյան այլ երկրներ։
Ընդ որում՝ ԱՀԿ-ն նշում է, որ այդ տոնիկը, որ ստեղծված է օշինդրի հիմքով եւ հայտնի է մալարիան բուժելու իր արդյունավետությամբ, չի անցել թեստավորում, իսկ դրա հատկությունների ու կողմնակի ազդեցությունների մասին ոչինչ հայտնի չէ։
Ապրիլին Մադագասկարի նախագահ Անդրի Ռադզուելինան պաշտոնապես թողարկել է «խոտաբույսերից թեյը» COVID-19 Organics կորոնավիրուսի դեմ։
Նա հայտարարել է, որ Մադագասկարի կիրառական հետազոտությունների ինստիտուտի կողմից մշակված այդ միջոցի արդյունքն երեւում է յոթ օրվա ընթացքում եւ հրապարակավ ընդունել է իր չափաբաժինը։