Քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոյի տեսակետը հայ-ուկրաինական փոխհարաբերությունների շուրջ (Տեսանյութ)
UA-Report.info-ին տված հարցազրույցում քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն պատմել է հայ-ուկրաինական փոխհարաբերությունների իրողությունների, երրորդ երկրների գործոնի մասին, որոնք ազդում են Կիևի և Երևանի հարաբերությունների դինամիկ զարգացման վրա, ինչպես նաեւ համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ քայլերի մասին։
«Ես կարծում եմ, որ երկկողմանի հարաբերությունները նոր, ավելի կառուցողական մակարդակի հասցնելու համար գլխավոր իմպուլսը կարող է պատկանել նախ հասարակական կազմակերպություններին, Ուկրաինայում հայ համայնքին, քանի որ այն շատ ակտիվ է եւ բավականին մեծ հեղինակություն է վայելում, եւ բնականաբար հետաքրքրված է, որ մեր երկու երկրների միջեւ հարաբերությունները զարգանան հնարավորինս լավ»,-նշել է նա։
Քաղաքագետի կարծիքով՝ Ուկրաինայի հայ համայնքը կարող է դառնալ գլխավոր շարժիչ ուժը՝ առաջարկելով նոր նախաձեռնություններ։
«Հենց Ուկրաինայում հայ համայնքը կարող է ստանձնել երկկողմանի հարաբերությունների ակտիվացման եւ առավել դրական զարգացման գործում գլխավոր շարժիչ ուժի դերը, առավելեւս ներկայիս իրավիճակը կարող է նպաստել դրան։ Մեր նախագահը հետաքրքրված է գործընկերների թիվն ավելացնելու մեջ, եւ նա, ըստ էության, պատրաստ է համագործակցել, եւ Ուկրաինայում հայ համայնքը, որն առանց այն էլ մեծ առաքելություն է կատարում մեր երկու ժողովուրդների շրջանում, պահպանում է լավ հարաբերությունները, կարող է դառնալ շարժիչ ուժը, որը կդառնա նոր իմպուլս երկկողմանի հարաբերություններում»,-ընդգծում է Ֆեսենկոն։
Փորձագետը համարում է, որ դրանք կարող են լինել փորձագիտական լրագրողական հանրության ներկայացուցիչների միջեւ շփումները։ «Ուկրաինացիները կարող են շատ գիտելիքներ ստանալ վերջին տարիներին Հայաստանի քաղաքական զարգացման մասին արդեն նոր կառավարության օրոք, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի փորձի մասին, այն մասին, թե ինչպես է Հայաստանը հաղթահարում խնդիրները նույնպես շատ հետաքրքիր կլիներ իմանալ, ինչպես է զարգանում Ուկրաինան Զելենսկիի ղեկավարման օրոք, թարմացման ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում մեզ մոտ։ Ահա դա է փոխադարձ շարժումը՝ միմյանց ընդառաջ, հնարավորինս շատ տեղեկատվության ստացումը մեր երկու երկրների ներքին զարգացման մասին, ինչպես նաեւ համատեղ քննարկումը, եւ համատեղ նախագծերը հետագայում, եւ մեր երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հնարավորությունները․ այդ ամենը կարող է դառնալ իսկապես հզոր իմպուլս երկկողմանի հարաբերությունները բարելավելու համար»։