Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել ՄԱԿ-ում Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի դեմ՝ զինված ներխուժման փորձի համար
Վենեսուելան մտադիր է պաշտոնապես դիմել ՄԱԿ-ին՝ բողոքելով Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի՝ Վենեսուելայի տարածքում զինված ներխուժման փորձի դեմ, հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նախօրեին Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ շաբաթ Օրինոկո գետում պարեկային ծառայություն իրականացնելու ժամանակ հայտնաբերել է երեք լքված ռազմական փոքր նավ Կոլումբիայի ռազմածովային ուժերի խորհրանիշով, որոնցում հայտնաբերվել էին սպառազինությամբ եւ գնդացիրներով։
Կոլումբիան խոստովանել է, որ նավերն իրենց են պատկանել՝ հայտնելով, որ նրանք, իբրեւ, հանկարծակիորեն քշվել են գետի ուժեղ հոսանքի հետեւանքով։
Մադուրոն հայտարարել է նավերը վերադարձնելու պատրաստակամության մասին, եթե կոլումբական կառավարությունը պաշտոնապես դիմի։
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2020 թվականի մայիսի 3-ին Վենեսուելայի իշխանությունների կողմից կանխարգելվել էր կոլումբացի ահաբեկիչների խմբի ներխուժման մասին, որոնք փորձել են մտնել երկիր արագընթաց նավերով։ Կարակասի հաղորդմամբ՝ գործողությունների նպատակը Մադուրոյին չեզոքացնելն էր։ Ութ ահաբեկիչ ոչնչացվել էր, 12-ը՝ բերման ենթարկվել, որոնց շարքերում կար ԱՄՆ երկու քաղաքացի։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապ չունեն Վենեսուելայում ներխուժման փորձի հետ։
Վենեսուելայի իշխանությունների պնդումը, որ ԱՄՆ-ը ներգրավված է ներխուժման փորձում, հերքել է նաեւ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը։