Արգենտինայի նախագահ․ Մեսիի ֆանատները թող չզայրանան, բայց Մարադոնան է լավագույնը
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ընտրություն է կատարել «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ու Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ մարզիչ Դիեգո Մարադոնայի միջեւ։
«Միշտ կա Մեսիի եւ Մարադոնայի համեմատության վերաբերյալ վեճը, բայց անարդար վեճ է, քանի որ դա ֆուտբոլ խաղալու երկու տարբեր մեթոդների մասին է։ Այն ժամանակ կարեւոր էին թիմերի առաջատարները։ Մարադոնան ուներ բոլոր որակները՝ ուժ, վարպետություն, եւ նա առաջնորդ էր։ Ես տեսել եմ, թե նա ինչ անհավանական բաներ էր անում։
Մեսիի ֆանատները թող չզայրանան, բայց հիմա այդպես չէ, հիմա այլ ֆուտբոլ է, իսկ Մարադոնան էլ իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է»,- Ֆերնանդեսի խոսքը մեջբերում է TNT Sports-ը։
Մարադոնան հանդես է եկել «Արգենտինոս Խունիորսում», «Բոկա Խունիորսում», «Բարսելոնայում», «Նապոլիում», «Սեւիլիայում», «Նյուելզ Օլդ Բոյզում»։ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 91 հանդիպում, խփել 34 գոլ։