Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նվերներ է բաժանել երիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստներին
Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն նվերներ է բաժանել երիտասարդ պորտուգալացի ֆուտբոլիստներին, որոնց հետ մարզվել է իր հայրենի Մադեյրա քաղաքում գտնվելու ժամանակահատվածում:
«Վերջին մարզումից հետո Ռոնալդուն մեզ նվերներ բաժանեց: Դրանք լավագույն նվերներն էին, որոնք երբևէ հնարավոր էր ստանալ, սակայն լավագույն նվերը մեր կուռքի հետ մարզվելու հնարավորությունն էր»,- պորտուգալացի ֆուտբոլիստներից մեկի խոսքը փոխանցում է Tuttosport-ը:
Նշենք, որ 35-ամյա Ռոնալդուն այժմ գտնվում է Թուրինում և 2 շաբաթ ինքնամեկուսացման մեջ գտնվելուց հետո կվերսկսի մարզումներն ակումբի մարզաբազայում:
Կրիշտիանու Ռոնալդուն Մադեյրա էր մեկնել մարտի սկզբին, երբ վիրահատության էր ենթարկվել նրա մայրը: