Հաղթանակ75․ Հինգն էլ մի ընտանիքից. ՊՆ խոսնակի գրառումը
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հիշարժան պատմություն է ներկայացրել իր պապի ընտանիքի մասին, որի 5 անդամները զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում։
Նա, մասնավորապես, գրել է. «#Հաղթանակ75 Հինգն էլ մի ընտանիքից... Պապիկիս հայրը` Շահեն Ստեփանյանը, նրա հարազատ եղբայրները` օդաչու Արշամը, հետախույզներ Աշոտն ու Իվանը, նրանց քույրը` Նորան, զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմում...
Նորան և Արշամը հասել են մինչև Բեռլին... Նրանք վիժեցրել են թուրքական բանակի հավակնությունը ներխուժել Հայաստան»:
Փառք հաղթանակը կերտողներին»: