Երևան, 16.Ապրիլ.2024, 00:00 |
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ... ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայել... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ... Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղ... 1զոհ,1 վիրավոր․ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «... ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական... 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասց... Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհ... ԵՄ-ում դիմադրում են Ֆոն դեր Լայենի վերընտրութ... ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալա... ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի... Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ... «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ Հա... Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած... Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կ... Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրա... Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ... Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «... Օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձ... «Իրականացվել է մի քանի զինատեսակի փորձարկում»... ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից եր... Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փր... Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգ... Գլխավոր դատախազությունում քննարկվել է ապօրինի... Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությ... Գևորգ Պապոյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանի... Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել... Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության ... Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հ... Մարտունի քաղաքի տներից մեկին կից անասնագոմում... Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած ... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախ... Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում ապ... ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալն... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանք... Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերություննե... «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային... Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրի... Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկր... Դիլիջանում ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանել... Զինծառայող է խեղդվել Ողջի գետում. մանրամասներ... Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռակ... Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննար... «Օրրան»-ն ահազանգում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակ... Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»․ ... Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է... Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզ... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստա... Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիա... Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել... Հայաստանն ու Ղազախստանը միգրացիայի ոլորտում հ... Մարտակերտի ոստիկանության բաժնի պետն ու հետախո... Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազ... 1 տարեկան երեխայի վիճակը գնահատվել է ծանր․ Շո... Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես ... Երևանում 1,5 տարեկան տղան ընկել է 3-րդ հարկի ... AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հա... Տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության եւ Ղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիշում ենք և հպարտանում. Իմ հերոսի պատմությունը (Լուսանկարներ)

Թեև այսօր` մայիսի 9-ին, հայ ժողովուրդը չի կարող իր հարգանքի տուրքը մատուցել և ծաղիկներ խոնարհել Հաղթանակ զբոսայգում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանին, ինչպես դա արել է ամեն տարի, սակայն Անմահ Գունդ նախաձեռնության շնորհիվ յուրաքանչյուրը կարող էր պատմել իր ընտանիքի հերոսի պատմությունը՝ Ֆեյսբուքյան տիրույթում հարգանքի տուրքը մատուցելով մարդկանց, որոնք կերտեցին Հաղթանակի պատմությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակին ընդառաջ «Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունն սկսել է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավ

«Արշավին միանալու համար Ձեր սոցիալական էջերում տեղադրեք Ձեր բարեկամի նկարը՝ կցելով իր՝ պատերազմում մասնակցության մասին փոքր պատմություն։ Անպայման օգտագործեք #հաղթանակ75 և #հայաստանիանմահգունդ2020 հեշտեգերը:

Արշավի ավարտից հետո բոլոր նկարները հավաքագրվելու են և տպագրվեն Անմահ Գունդ 2020թ. խորագրով քայլերթին մասնակցելու համար։ Քայլերթի օրը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

Ես, Operativ լրատվականի թղթակիցս, ևս մասնակցել եմ նախաձեռնությանը և հրապարակել ընտանիքիս հերոսների մասին ինֆորմացիա և լուսանկարներ:

Իմ երկու պապերը եղել են Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ:

Իմ հերոսի պատմությունը
#Հաղթանակ75 #Հայաստանիանմահգունդ2020

Իմ պապը

Սիմոն Միսակի Կրկյաշարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գրողների միության անդամ, թարգմանիչ, պատմաբան, հունագետ, Իտալիայի Տիբերինա մշակույթի և գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Կոկինիա արվարձանում՝ 1923թ. դեկտեմբերի 7-ին, Կիլիկիայի Հաճն քաղաքից Եղեռնի տարիներին մազապուրծ եղած ընտանիքում:

Նախնական կրթությունն ստացել է տեղի միակ յոթնամյա հայկական դպրոցում, ապա հաճախել հունական գիմնազիա և ավարտել այն 1943թ.-ին: Նա միակ հայն էր այդ գիմնազիայում:

Գիմնազիայում սովորած տարիներին նա աշխույժ մասնակցություն է ունեցել Հունաստանը բռնազավթած իտալո-գերմանական օկուպանտների դեմ սկսված Դիմադրության շարժմանը՝ 1941թ.-ից գլխավորելով գիմնազիայի աշակերտական ընդհատակյա կազմակերպությունը:

Նա մտել է ԷԱՄ (Էլլադայի Ազատագրական Միություն) շարքերը, եղել նրա երիտասարդական կազմակերպության (ԷՊՕՆ) ընդհատակյա շրջանային կոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, 1944թ.՝ Թեսսալիայի Տրիկալա քաղաքի շրջանում գործող պարտիզանական ջոկատներում պատասխանատու աշխատող: Դրան զուգընթաց անդամակցել է գիմնազիայում կազմակերպված գրական խմբակին, լույս ընծայել իր անդրանիկ «Ցայգալույս» բանաստեղծությունների ժողովածուն՝ հունարեն լեզվով:

1944 թվականին ընդունվել է Աթենքի Կապոդիստրիասի անվան ազգային համալսարան, որտեղ սովորեց մինչև 1947թ., մինչև հայրենադարձվելը: Այս ընթացքում արդեն քաղաքական-հասարակական բուռն գործունեություն է ծավալում Աթենքի հայկական համայնքում, սկզբում որպես «Նոր կյանք» առաջադիմական օրաթերթի աշխատակից, ապա որպես նույն թերթի խմբագիր: Այդ ընթացքում նա մեծ նպաստ է բերել Հունաստանում ծավալված հունահայերի հայրենադարձության կազմակերպման գործին: Նա պաշտոնավարել է նաև որպես ուսուցիչ իր իսկ սովորած դպրոցում:
1947թ.-ի վերջին, որպես կարավանապետ, 2750 հունահայերի հետ վերադարձավ հայրենիք և հաստատվեց Երևանում:

Մինչև իր կյանքի վերջը Կրկյաշարյանը հավատարիմ մնաց իր հայրենիքին, թեև իր բարեկամների, ազգակիցների մեծամասնությունը սփռված է աշխարհով մեկ՝ ընդհուպ մինչև Ավստրալիա և Արգենտինա, սակայն, նա մնաց, աշխատեց և ստեղծագործեց Հայաստանում՝ օգտագործելով նաև Աթենքում ստացած գիտելիքները, և իր սրտի խորքում չէր ընդունում Հայաստանը լքողներին:

Փայլուն տիրապետելով հին հունարենին՝ նա թարգմանեց հունական աղբյուրները. Քսենոփոնի «Անաբասիսը», «Կյուրոպեդիան», Հերոդոտոսի «Պատմությունը» և այլ գործեր, ինչպես նաև Հոմերոսի «Ոդիսականը»: Սոփոկլեսի «Անտիգոնեն» և «Իփիգենյան Ավլիսում» բեմադրվել են երկար ժամանակ հայկական թատերական բեմերից հենց նրա թարգմանության շնարհիվ:

Ս. Կրկյաշարյանը կյանքից հեռացել է 2011թվականի հունվարի 5-ին՝ 88 տարեկան հասակում՝ անավարտ թողնելով նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Օմիրոս Մավրիդիսի «Ազնիվ» (Հայաստանից արմատախիլ արվածը Հունաստանում) վեպի թարգմանությունը՝ Եղեռնից մազապաուրծ եղած կնոջ պատմությունը: Հատկանշականն այն է, որ Ս. Կրկյաշարյանի մոր անունը ևս Ազնիվ էր, ով ծնունդով Ադանայից էր: Այս աշխատությամբ նա կարծես իր հարգանքի տուրքն էր մատուցում իր ծնողներին և Եղեռնից բոլոր փրկվածներին:

Մորական պապս՝

Իմ հերոսի պատմությունը
#Հաղթանակ75 #Հայաստանիանմահգունդ2020

Վաղարշակ Աշոտի Պապիկյանը (Իմ՝ Անուշ Արտաշեսի Կրկյաշարյանի մորական պապը) ծնվել է 1914թ.-ի նոյեմբերի 26-ին Թիֆլիս քաղաքում, ապրել ու մեծացել Գյումրիում, որը 1924թ.-ից վերանվանվել է Լենինական:

1941թ.հունիսի 22-ին սկսված Հայրենական Մեծ պատերազմի հենց սկզբից շատերի հետ նա նույնպես զորակոչվել է բանակ: Ողջ պատերազմի ընթացքում կռվել է Թբիլիսիի մոտ տեղակայված 121-րդ Հատուկ գնդում՝ որպես կապավոր: 1944թ.-ին նա արդեն ավագ սերժանտ էր: 1944-ին նա ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության կողմից պարգևատրվում է «Կովկասի պաշտպանության համար» շքանշանով, որն իրեն է հասնում 1945թ.–ի ապրիլի 8-ին, հաղթանակից ուղիղ մեկ ամիս առաջ: Այս պարգևատրման գործում, հավանաբար, իր դերն ունի նաև այն, որ 1943թ.-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի մեկը գնդի զինվորների կազմում սպասարկել է Թեհրանի կոնֆերանսի աշխատանքները, որի համար գնդի կապավորները «մարշ-բրոսոկով» տեղափոխվել էին Թեհրան:

1943թ-ին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը: Այս հանգամանքը կարող է փաստ լինել պատերազմի տարիներին նրա լավագույն ծառայության, քանզի գիտենք, որ կուսակցության շարքերում պատահական մարդկանց չէին ընդունում, այն էլ՝ պատերազմի ծանր օրերին:

Հայրենական Մեծ պատերազմին մասնակցելուց հետո Վ. Ա. Պապիկյանը ստացել է բազմաթիվ շքանշաններ և մեդալ: Թվարկենք.

1.«1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի» մեդալով» / 1945թ.-ի մայիսի 9-ի ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության հրամանով, ստացել է 1946թ.-ի հունիսի 3-ի հրամանով /

2.«За трудовую доблесть» մեդալով/ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1954 թ. հունիսի 21-ի հրամանով/

3.«1941-1945թթ.-ի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 20 տարին» հոբելյանական մեդալով / ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1965թ.-ի մայիսի 7-ի հրամանի համաձայն/

4. «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 30 տարին» հոբելյանական մեդալով /ՍՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության 1975թ.-ի ապրիլի 25-ի հրամանի համաձայն, որն ստացել է 1976թ.-ի ապրիլի 21-ին/

5.«За храбрость, стойкость и мужество, проявление в борьбе с немецко-фашистскими захватчиками, и в ознаменование 40- летия победы советского народа в Великой Отечественной войне 1941-1945годов награжден орденом Отечественной войны второй степени»/ համաձայն ՍՍՀՄ Գերագույն Սովետի 1985թ.-ի մարտի 11-ի հրամանի/

6.Նույն թ.-ի ապրիլի 12-ի ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանի համաձայն պարգևատրվում է նաև «1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 40 տարին» հոբելյանական մեդալով

7. ՍՍՀՄ Գերագույն Սովետի 1988թ.-ի հունվարի 28-ի հրամանի համաձայն պարգևատրվում է «70 лет вооруженных сил СССР» հոբելյանական մեդալով

8.«За долголетный добросовестный труд от имени Президиума Верховного Совета СССР Указом президиума Верховного Совета Армянской ССР» от 26-ого апреля 1976-օго года награжден медалью «Ветеран Труда»

9.«1941-1945թթ.Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 50 տարին» հոբելյանական մեդալն, արդեն հետմահու, ստացել է կինը:

Վաղարշակ Պապիկյանը ուներ 7 զավակ՝ երկու որդի և հինգ դուստր:

Մահացել է 1989թ.-ի սեպտեմբերի 13-ին, Կիրովականում, որտեղ ընտանիքով բնակվում էր 1953թ.-ից: /Լենինականից Իջևան՝1951-1953թթ., Իջևանից Կիրովական նրան ուղարկել էր կուսակցության Կենտկոմը՝ բարելավելու տեղական Փոստերի աշխատանքը/:

2018 թվականի մայիսի 9-ի` ՌԴ-ում՝ իսկ ավելի կոնկրետ Սոչիում անցկացվող <Бессмертный Полк>> քայլերթի ժամանակ Վաղարշակ Պապիկյանի լուսանկարը հատուկ պատվանդանով տանում էր նրա ծոռը՝ Աշոտ Պապիկյանը՝ 12 տարեկան :

 

Հեղինակ՝ Անուշ Կրկյաշարյան

դիտվել է 350 անգամ
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ» Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավո... Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպա... Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փ... Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն ե... Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովա... Արջերի խաղը՝ Հայաստանի լեռներում Լիբանանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խար... Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ց... Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակա... ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի ... Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թ... Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած... Ռուսաստանը շարունակում է օտարերկրացիներին հավ... Մեկ շաբաթում Սևանից 303 հատ ապօրինի խեցգետնաո... Փրկարարները գետից դուրս են բերել ավտոմեքենան ... Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբ... Ջուր չի լինի «Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներ... Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության ... Պատրուշևը բանակցություններ է վարել Իսրայելի Ա... Քննարկվել է մասնավոր թատրոնների խրախուսման մո... Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գ... Իրանի արտգործնախարարը բրիտանացի գործընկերոջը ... Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ... Հաստատվել են «Նոր Երևան» թաղամասում բնակապահո... Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում պահպ... Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամ... Գերմանիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտ... Հաջողակից՝ սկսնակին․ բարեգործական ընթրիքի արդ... Կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե.... Մակրոնը ցանկանում է օլիմպիական խաղերի ժամանակ... ԱՄՆ ԶՈւ-ն ոչնչացրել է Իրանից և Եմենից Իսրայել... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ... Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղ... 1զոհ,1 վիրավոր․ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «... ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական... 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասց... Սինգապուրի վարչապետը հրաժարական է տվել Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհ... ԵՄ-ում դիմադրում են Ֆոն դեր Լայենի վերընտրութ... ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալա... ԵՄ-ում ապրիլի 16-ին հնարավոր է քննարկեն Իրանի... Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ... «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը՝ Հա... Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած... Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կ... Բորելը նշել է, որ Եվրամիությունը պետք է պատրա... Ռուսաստանում գարնանային հեղեղումից ողողվել է ... Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում «... Օրեր էի հաշվում, որ գա զանգի օրը, որ տղայիս ձ... «Իրականացվել է մի քանի զինատեսակի փորձարկում»... ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից եր... Գրանցվել է 471 դեպք, որից 139-ը՝ արտակարգ. Փր... Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգ... Գլխավոր դատախազությունում քննարկվել է ապօրինի... Համագործակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությ... Գևորգ Պապոյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանի... Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել... Արագածոտնի Ավան բնակավայրի բնակչի սպանության ... Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հ... Մարտունի քաղաքի տներից մեկին կից անասնագոմում... Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամ իրացրած ... Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել ... Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախ... Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպա... ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել են Ադրբեջանում ապ... ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լոնդոնի հետ ներգաղթյալն... Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է ... ՔԿ-ն՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարի մասին Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանք... Քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերություննե... «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույրը փորձել է բջջային... Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ անօրի... Առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր երկր... Դիլիջանում ավտոմեքենա է այրվել, կրակը տեսանել... Զինծառայող է խեղդվել Ողջի գետում. մանրամասներ... Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռակ... Գնել Սանոսյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննար... «Օրրան»-ն ահազանգում է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակ... Նիկոլն ասում էր մեկ բան. «Չգիտեմ՝ ինչ անեմ»․ ... Տոկաևը Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է... Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» հայկական գերեզ... Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստա... Անահիտ Մանասյանն ընդգծել է Օվիեդոյի կոնվենցիա... Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել... Հայաստանն ու Ղազախստանը միգրացիայի ոլորտում հ... Մարտակերտի ոստիկանության բաժնի պետն ու հետախո... Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազ... 1 տարեկան երեխայի վիճակը գնահատվել է ծանր․ Շո... Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդես ... Երևանում 1,5 տարեկան տղան ընկել է 3-րդ հարկի ... AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտում է Հա... Տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության եւ Ղ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan