Մոուրինյո․ Կարծում եմ, որ կնվաճեմ չորրորդ տիտղոսս Պրեմյեր լիգայում
Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ հույս է հայտնել, որ կնվաճի իր չորրորդ չեմպիոնական տիտղոսն անգլիական Պրեմյեր լիգայում։
«Հիմա դիտում եմ հանդիպումներ, որոնց վերադառնալու մտադրություն նախկինում չէի ունենա։ Չեմպիոնների լիգայում իմ հանդիպումները։ 15 տարի առաջ ապրիլի 30-ին «Չելսին» հաղթեց «Բոլթոնին» եւ նվաճեց տիտղոսը։
Դրական եմ մտածում, կարծում եմ, որ կնվաճեմ չորրորդ տիտղոսս Պրեմյեր լիգայում։ Դեռ երեքն են տիտղոսներս։ Ցանկանում եմ մտածել, որ կլինի չորրորդը, իհարկե, «Տոտենհեմի» հետ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Մոուրինյոն տիտղոսները նվաճել է «Չելսիի» հետ՝ 2005-ին, 2006-ին եւ 2015-ին։