Վրաստանի իշխանությունները Կիևից դեսպանին հետ կկանչեն Սաակաշվիլիի նշանակմանն պատճառով
Վրաստանի իշխանությունները Կիեւից դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար հետ կկանչեն Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու պատճառով: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
«Մարդու նշանակումը ռազմավարական գործընկեր, որը Վրաստանի դատական համակարգի կողմից դատապարտվել է եւ հետախուզվում է, հարցեր է առաջացնում, ինչի պատճառով որոշվել է խորհրդակցությունների համար Թբիլիսի կանչել Ուկրաինայում Վրաստանի արտակարգ եւն լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին»,- ասել է Զալքալիանին:
Նա նշել է, որ Վրաստանը չի նախատեսում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում: ԱԳ նախարարի խոսքով՝ հիմա անհրաժեշտ է որոշել, թե ինչ գործողություններ են անհրաժեշտ, որ Սաակաշվիլիի նշանակմանն հետ կապված իրավիճակը երկկողմ հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենա:
«Դեսպանի մասնակցությամբ այլ հարցերի հետ միասին անհրաժեշտ է որոշել ինչ գործողություններ են անհրաժեշտ, որպեսզի ստեղծված իրավիճակը երկկողմ հարաբերությունների, տարբեր միջազգային կազմակերպություններում համագործակցության եւ, որ ամենագլխավորն է, եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման տեսակետից համատեղ ջանքերի վրա բացասական ազդեցություն չունենա»,- հայտարարել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 7-ին Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին պաշտոնապես նշանակել է երկրի բարեփոխումների ազգային խորհրդի նախագահ: