«Ֆիորենտինայի» 3 եւ «Սամպդորիայի» 4 ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով
Իտալական «Ֆիորենտինայում» կորոնավիրուսի վեց թեստ տվել է դրական պատասխան, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր վարակվածներից երեքը ֆուտբոլիստ է, երեքն՝ ակումբի աշխատակից։ Նրանց անունները չի նշվում։
«Սամպդորիայում» եւս բոլորը թեստավորվել են։ Չորս ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է ակումբի կայքը։
Բոլոր վարակվածները մեկուսացվել են եւ բժիշկների հսկողության տակ են։
Այդուամենայնիվ, իտալական ակումբները կշարունակեն մարզումները։