Մինչեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չստեղծվի, Հոլանդիայում երկրպագուներին թույլ չեն տա այցելել ստադիոն
Հոլանդիայի առողջապահության նախարար Հյուգո Դե Յոնգը հայտարարել է, որ մինչեւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չստեղծվի, երկրպագուներին թույլ չեն տա այցելել ստադիոն, հաղորդում է Voetbalprimeur-ը։ Դե Յոնգը կանխատեսել է, որ դրա համար կպահանջվի առնվազն մեկ տարի։
Հոլանդիայում մարզական միջոցառումներն արգելված կլինեն մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Ապրիլի 24-ին Հոլանդիայի ֆուտբոլային միությունը հայտարարեց մրցաշրջանն անավարտ թողնելու եւ արդյունքները չեղարկելու մասին։